Հարգելի ֆեյսբուքահայություն: Շաբաթ-կիրակի օրերին փոստը չէր աշխատում: Իսկ այսօր մենք շարունակում ենք մեր քաղաքական գործիչների նամակները Ձմեռ Պապիկին
Եվ այսպես Տիգրան Ուրիխանյանի նամակը
« Ձմեռ պապիկ ջան, ինչպես ասում էր իմ սիրած քաղաքական գործիչ Սըր Ջոզեֆ Օսթին Չեմբեռլենը, վիզ 1000000 փող ա պետք»
Հարգանքներով առաջադեմ ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյան
Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը
«Բարև, պարոն Ձմեռ պապ: Մինչև Ձեզ ձեռքով չբարևեմ, չեմ հավատա, որ Դուք գոյություն ունեք: Բայց քանի որ 2013-ին մուրազի վրա եմ, խոսք տուր, որ նախագահական ընտրություններում հաղթելու եմ: Միևնուն է խոսք տաս, թե չտաս, հետո ասելու եմ, որ խոսք ես տվել: Իմացիր, որ միաիսն այսբերգներ ենք շարժելու»: Մնացածը կգրեմ mail-ով:
Հարգանքներով Րաֆֆի@Հովհաննիսյան. am
Լևոն Տեր-Պետրոսյանի նամակը
«Բարև Ձմեռ: Դու հլը Լապլանդիայում որպես պապիկ կայացիր, հետո, նոր կգաս Հայաստան: Թեև քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կարելի է և չկայացած պապիկների հետ համագործակցել: Օրինակ «12 ամիս» հեքիաթում, եթե հիշում եք, ձմեռը մի պահ իր դիրքերը զիջում է գարնանը և դեկտեմբերին ձնծաղիկներ են ծաղկում: Ինչ վերաբերվում է իմ բուն նամակին, մի երկու օր էլ սպասի կուղարկեմ»:
ՀՀ հիմնադիր պապիկ Լևոն Տեր-Պետրոսյան
Սամվել Ալեքսանյանի նամակը
«Ձմեռ պապի, ազիզ ջան, խնդրում եմ այնպես արա, որ «Կերֆուր» սումերմարկետների ցանցը չմտնի Հայաստան: Հակառակ Երևանը city-ից կվերածվի village-ի, ոււ իմ 7 երեխաները առանց օրվա հացի կմնան»:
Հարգանքներով Տիրի Սամվել Ալեքսանյան:
Քաղաքագետ Կարեն Քոչարյանի գրառումը՝ ֆեյսբուքյան իր էջից