«Առաջին լրատվական»-ը հրապարակել է տեսանյութ, որտեղ արձանագրված է րաֆֆի Հովհաննիսյանի և Վովա Գասպարյանի հեռախոսազրույցը:
Նշվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի մասնակիցներից շատերն այսօր այլ բան էին սպասում` 30 րոպեանոց ելույթի փոխարեն, բայց Հովհաննիսյանի ու ոստիկանապետի հեռախոսազրույցից պարզ է դառնում, որ բլից հանրահավաքի շուրջ պայմանավորվածությունը կայացել է առավոտից:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է՝ առավոտյան խոսել ենք, որ ես պետք է բարձրանամ կես ժամ խոսեմ, խնդրում եմ ապահովել հոսանքը, և ես կխոսեմ ընդամենը 30 րոպե: