Այսօրվա բացօթյա ասուլիսին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, խոսելով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի մասին և նրան դիմելով «Լիցկայով», նշել է, որ վերջինս ոչնչություն է և ստոր:
Հիշեցնենք, որ Սուրեն Խաչատրյանը հայտարարել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը` Ռիչարդ Հովհաննիսյանը, հակահայկական քարոզչությամբ է զբաղվում:
-Եթե 100 տոկոսով իմանամ, որ ճիշտ է, հենց ժողովրդի մոտ Րաֆֆիի գլուխը կջարդեմ,-ասել էր Սյունիքի մարզպետը։
«Ժառանգության» առաջնորդն այսօրվա հանրահավաքում նաև նշել է, որ Սուրեն Խաչատրյանին ժամադրում է Կապանում և նրա հետ կհանդիպի հենց այնտեղ: