Խոր Վիրապում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը «Հայփոստի» մի բաժանմունքի շենքի վրայից պոկել ու հանել իր քարոզչական ցուցապաստառը:Նույն տեղում փակցրած էին նաեւ ՀՀ նախագահի պաստառները: Այս մասին գրելով` Առավոտ.am-ը նշում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր կամավորների հետ կռիվ է տվել, թե ինչու են վարվել Սերժ Սարգսյանի կողմնակիցների նման, չէ՞ որ օրենքով արգելվում է: Կամավորը բացատրել է, որ ավագանու որոշմամբ այդ տեղն է հատկացվել, որ ինքը գյուղապետարանից թույլտվություն է հարցրել, նոր միայն փակցրել է: Րաֆֆի Հովհաննիսյանին սա արժանահավատ չի թվացել ու նա ասել է՝ պետք է ճշտել, եթե պարզվի, որ դա ապօրինի չէ, իր պաստառը թող վերականգնեն այդ տեղում, իսկ մինչ այդ նա պաստառը 4 տակ ծալել է ու դրել գրպանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը պոկել է քարոզչական ցուցապաստառը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet