Րաֆֆի Հովհաննիսյանը Ոդիսեւսը չէ, Երեւանն էլ Տրոյան չէ:
ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն՝ արձագանքելով Տիգրան Խզմալյանի այն արտահայտությանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանն իշխանությունը գրավելու հարցում ընտրել է Տրոյական ձիու տարբերակը: «Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ավելի շատ կարիք ունի Արիադնայի թելի, որպեսի դուրս գա այդ լաբիրինթոսից»,- ավելացրել է Էդուարդ Շարմազանովը:
Նյուզ.am-ն է գրում այդ մասին ու նշում, որ դիտարկմանը, թե ըստ մամուլի տեղեկությունների, մարզպետները դպրոցի տնօրեններին ստիպում են աշխատել Տարոն Մարգարյանի օգտին, Շարմազանովն ասել է. «Խորհուրդ կտամ չզարմանալ այն հակաքարոզչությունից, որն ուղղվում է ՀՀԿ-ի եւ մեր թեկածուի դեմ: Նման փաստ չկա, հետեւաբար նման սեւ PR-ին ուշադրություն չենք դարձնում: Նման լուրերին վերաբերում ենք որպես բամբասանքի: ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է, որ այս ընտրությունները լինեն շատ պոզիտիվ, դրական եւ համապատասխանեն մեր ստանձնած պարտավորություններին»: