Մարտի 9-ից «Ազատության» հրապարակում հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա հանրահավաքում սենսացիոն հայտարարություն է արել` որոշակի պայմաններում Սերժ Սարգսյանի դե-ֆակտո նախագահությունը ճանաչելու պատրաստակամության մասին:
«Կամ այս տարվա մեջ անց է կացվում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, սակայն մինչ այդ պետք է փոփոխվի ընտրական օրենսգիրքը»,-հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նաև պահանջել է առնվազն 5 մարզպետների հրաժարականներ, և նրանց փոխարեն նշանակել իր կողմից առաջադրվող մարդկանց: Րաֆիի Հովհաննիսյանը պահանջում է գլխավոր դատախազի, ՀՀ ԱԱԾ, ՀՀ ԿԳ նախարարի, ՊԵԿ-ի, Վերահսկիչ պալատի նախագահի և մի շարք այլ պաշտոնյաների պաշտոնանկությունները և նրանց փոխարեն իր կողմից առաջադրված մարդկանց նշանակումը: Րաֆֆի Հովհաննիսյանը իր կազմած փաստաթուղթը դրեց ծրարի մեջ և ուղղարկեց ՀՀ նախագահին: