Երեկ Գյումրիի կենտրոնական ավտոկայանում ժամը 16:00-ի սահմաններում գյումրեցիները մասնակացել են Րաֆֆի Հովհաննիսյանի սիրառատ քարոզչությանը:
Ականատեսների վկայությամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ առ մեկ մոտեցել է կայանած երթուղայիններին ու մեկ առ մեկ բարևել ուղևորներին: Նա նույնիսկ կանգնեցրել է ընթացող երթուղայիններից մեկը, ներս մտնել ու ժպտերես բարևել բոլորին: Այս մասին գրում է iLur.am-ը: