«Ժողովուրդ»-ը գրում է. Սիրված դերասան Վարդան Պետրոսյանի երեկ կայացած «Ամեն երկուշաբթի» ներկայացման ժամանակ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Երբ դերասանը բեմադրել է մի տեսարան, թե ինչպես են մի մարդու կալանավորել այն բանի համար, որ Հանրապետության հրապարակում ասել է, թե «կառավարության կեսն էշ է», դահլիճը բուռն ծափահարել է:
Իսկ, երբ փոքր անց ծաղրել է նաև ընդդիմությանը՝ ասելով, թե ընդդիմությունն ու իշխանությունն իրար հետ ամեն ինչ անում են՝ էկրաններից դուրս, հիշեց նաև Րաֆֆի Հովհաննիսյանին, որը նախագահի երդմնակալության օրը հազարավոր քաղաքացիների թողեց փողոցում և գնաց Ծիծեռնակաբերդ՝ ՀՀ ոստիկանապետի հետ աղոթելու:
Այս խոսքերի վրա դահլիճը պոռթկացել է, ու անդադար ծափեր է սկսվել: Իսկ ամենազավեշտալին այն էր, որ դահլիճում է եղել նաև «աղոթած» Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցն արձանագրել է, որ Րաֆֆին ամոթից ժպտում ու ծափ էր տալիս:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում