Ամոթ նրանց, ովքեր փորձում են ինձ սպառնալ ինչ-որ մի ձայնագրության հրապարակման համար: Ես պահանջում եմ հիմա՝ թող ամբողջությունը հրապարակեն՝ նժդեհական են, նախագահականից են, իրենք հիմա թող հրապարակեն,-հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` նկատի ունենալով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի վերջերս արած հայտարարությունը:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաև նշել է, որ Էդուարդ Շարմազանովի խորհուրդների կարիքը չի զգում, թե պետք է առաջադրվի 2018-ին. «Մինչ այդ ժամանակ մեր երկրում իշխանությունը կլինի ժողովրդի ձեռքում: Դավայտե, պարոն Շարմազանով, տվեք ձայնագրությունը»: