Նոր բացահայտումներ Երևանի ավագանու ընտրություններում կատարվող խախտումների վերաբերյալ, որոնք արձանագրվել են «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կողմից:
12/25 դիտորդը նկատում է, որ որոշ ընտրողներ քվեախցում իրենց մոտից գրիչներ են հանում` քվեարկում, ապա իրենց բերած գրիչները տանում են իրենց հետ: Դիտորդը այս հարցով դիմել է հանձնաժողովի նախագահին, պահանջելով արձանագրել այն: Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է արձանագրել, պահանջելով դիտորդներից` հեռու լինել քվեախցից առնվազն 3 մետր: Ի դեպ իրենց հետ բերված գրիչներով քվեարկելու բազմաթիվ ահազանգեր ստացվում են 12-րդ ընտրատարածքի մի շարք տեղամասերից:
08/23 տեղամասում քվեարկության քվեատուփին մոտենալիս քաղաքացին փորձել է 3 ծրար գցել տուփը, սակայն բռնվել է, այժմ ոստիկանությունը տեղում է եւ արձանագրություն է կազմվում միջադեպի կապակցությամբ եւանի ավագանու ընտրություններում այսօր` մայիսի 5-ին տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ 10 դեպքերի կապակցությամբ Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում։
12/11 տեղամասում (№ 140 դպրոց, Նորագավիթ), ընտրողներին են տանում բերում տեղամաս, մարդկանց շարունակական կուտակումներ են դիտարկվում՝ 15-ից ավելի ընտրող, ինչը խոչնդոտում է վստահված անձանց, դիտորդների և լրագրողների լիրազորությունների իրականացմանը: