Քսենիա Սոբչակն իր ամուսնու` Մաքսիմ Վիտորգանի հետ ամանորյա արձակուրդներն անցկացրել է Մայամիում: Զույգն անցկացրած հանգստից հետո հունվարի 9-ին ուղևորվել է Մոսկվա, սակայն Քսենիային չի հաջողվել հայրենիք վերադառնալ առանց արկածների:
Մաքսային ստուգման ժամանակ հեռուստահաղորդավարուհու մոտ արգելված նյութեր են հայտնաբերվել: Քսենիան ստիպված է եղել հանել հագուստը, որպեսզի ԱՄՆ-ի մաքսային աշխատակիցներին ապացուցի, որ ահաբեկիչ չէ:
«Մայամիից գալիս սարքն ինձ մոտ հայտնաբերեց explosives detected պայթուցիկ նյութի առկայություն: Առաջին անգամ խուզարկեցին` մերկացնելով ինձ»,- գրել է նա Twitter-ում:
Ամենայն հավանականությամբ ԱՄՆ մաքսատան աշխատակիցները պայթուցիկի տեղ ընդունել են Սոբչակի զարդերից մեկը:
Քսենիա Սոբչակը կասկածվել է ահաբեկչության մեջ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet