▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրիստինա Եղոյան. «Շանթն» ուզում էր ինձ սևացներ, բայց դրանով իրենք ավելի սևացան. «Իրավունք»

«Իրավունք» թերթը հարցազրույց ունի երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանի հետ, ում հեռանալու մասին «Շանթ» հեռուստաընեկրությունից արդեն բոլոր լրատվամիջոցները որքան հնարավոր է խոսել ու անդրադարձել են, սակայն թերթի հետ զրույցում Քրիստինան խոսել է ոչ միայն միջադեպի, այլ հեռուստաընկերությունում` իր նկարահանման կարճ կենսագրության ընթացքում տեղի ունեցած ստրկական իրավիճակի մասին: Հարցազրույցից մի հատված` ստորև.

- Ասում են, նորմեր եք խախտել:
- Նման բան չի եղել, դա այնքան ծիծաղելի է: Իրենք բոլորն էլ գիտեին` ինչպիսի իրավիճակ էր տիրում, բայց ես էլ չէի կարող, իմ առողջությունն ամենից թանկ է ինձ համար:
- Նույնիսկ ասում են` ժամանակին չեք ներկայացել նկարանումներին...
- Դա միակ բանն է` ինչով կարող են իրենք արդարանալ, ես էլի չէի խոսի... Ինչ վերաբերում է այն տեսագրությանը, որ ներկայացվում է` իբրեւ չեմ կարողացել երգել, ապա ասեմ, որ դա մոնտաժված էր իրենց ուզած ձեւով: Այդ օրագրի էությունը այն է, որ նկարահանեն երգը պարապելու գործընթացը, մեր դեպքում դա չի նկարահանվել մի շաբաթ առաջ, որ իրենք նշում են, թե` ինչպես տեսնում եք մասնակիցները պարապում են, իսկ Քրիստինան` ոչ: Դա մի օր առաջ է նկարահանվել, մենք փորձում էինք, որ տեսնենք` գոնե այդ երգը ստացվո՞ւմ է, թե` ոչ: Եվ երբ ինձ նկարահանում էին, ես ասում էի լրագրողին, որ մի՛ նկարեք, դեռ չենք ընտրել... Նման բան երբեք չի եղել, որ ես անպարտաճանաչ վերաբերվեմ իմ գործին: Առհասարակ, ինձ համար այս գործն այնպիսին է, որ ես չեմ կարող անպարտաճանաչ լինել: Այս ամենն ինձ վրա հետք չթողեց, ես ուրախ եմ, որ հեռուստադիտողը ճիշտ ընկալեց, որ "Շանթն" ուզում էր ինձ սեւացնել, բայց իրենք ավելի սեւացան դրանով:
- Լավ, ինչո՞ւ էր սպառնում այդ պրոդյուսերը:
- Երբ ես ասացի, որ դուրս եմ գալիս նախագծից, հայտնվեց մի պրոդյուսեր, որին տեսնում եմ առաջին անգամ ու ինձ հարցրեց, թե ո՞րն է խնդիրը, որ ուզում եմ դուրս գալ: Երբ բացատրեցի, նա ասաց. "Ուղղակի իմացի մի բան, որ նախագիծը չես կարա թողես ու գնաս, որովհետեւ ովքեր այսքան ժամանակ մեր նկատմամբ նման քայլեր են արել, անպատասխան չեն մնացել, համապատասխան պահին իրենք ստացել են նույն բանը` մի բան էլ ավելի": Ես ուշադրություն չդարձրի անծանոթ պրոդյուսերի խոսքին, ու իջանք ներքեւ` երգն ընտրելու, արդեն մի օր էր մնացել մեզ: Իրոք, ուրիշ տարբերակ չունեի, էլի կհարմարվեի, երդվում եմ, բայց ժամանակ չկար, որ ես այդ երգը սովորեի: Երբ ես երգեցի, այդ պրոդյուսերին թվաց, որ վախեցել էի իրենից, որ իր նման տղամարդը երիտասարդ աղջկան սպառնացել էր ու կարծում էր, որ մի անգամ էլ սպառնա, ես կվախենամ ու կմնամ նախագծում, ու ասաց. "Լսի, մի խոսքով, ինչ ուզում ես արա, գնա մտածի` դու ինչքան բան ունես կորցնելու: Արի ասա` ինչ ենք անում, ոնց ենք անում, բայց եթե հանկարծ էլի մտածես, որ պտի պռավալ տաս պռոեկտը, ես քեզ էլ, քո կարիերան էլ նենց պռավալ կտամ": Այսպիսով` որոշեցի այլեւս չմասնակցել` իրենց էլ տեղեկացնելով, որ  եթե ձեզ թվում է, որ դուք ամեն մեկին կարող եք սպառնալ, այս ամենի տերը զգալով, սխալվում եք: Ապա ավելացրի, որ եթե դուք դեռ մտածում եք, որ այսքանից հետո պիտի այնքան անինքնասեր գտնվեմ, որ ձեզ հետ առհասարակ կապ ունենամ, սխալվում եք: Գիտակցում էի, որ այդ քայլն անեմ ՙՔաղաքում՚ սերիալից էլ եմ դուրս գալու: Իհարկե, ես հիմար չեմ, ո՞ւմ ձեռնտու չէ, որ շատ երեւա հեռուստատեսությունում, սերիալում ու նախագծում, բայց ես այդ ամենը գիտակցելով` գնացի այդ քայլին:


- Իսկ ի՞նչ պայմաններ էին:
- Եթե կնքեի պայմանագիրը, պարտավոր էի շաբաթվա մեջ 5 օր ազատ գրաֆիկ տրամադրել, իրենց ցանկության դեպքում` նաեւ 7 օր: Իրավունք չունեի հրաժարվել սցենարի փոփոխություններից, իսկ եթե հանկարծ ինչ-որ բան ինձ դուր չի գալիս, ապա դրա համար ես պիտի վճարեի: Եղել է տեսարան, որ հրաժարվել եմ նկարահանվել, փաստորեն, եթե այդ պայմանագիրը կնքած լինեի, պիտի գումար վճարեի: Մեծ գումար էր այնտեղ նշված, որ ինչ-որ խախտման դեպքում պետք է 1 մլն դրամի չափով վճարեի: Իսկ այդ խախտումները որոշում էին իրենք, այսինքն` եթե ես անգամ 5 րոպե ուշանայի, դա խախտում էր, որովհետեւ այնտեղ հստակ նշված է, որ դերասանն իրավունք չունի նշված ժամից ուշանա, կամ 12 ժամ ինձ աշխատացնեին, իրենք դրա իրավունքն ունեին: Մի խոսքով, ես իրավունք չունեի կորպորատիվ որեւէ միջոցառման մասնակցել, որեւէ հարցազրույց տալ, որեւէ տեղ երգել...
- Իսկ այդքան զբաղվածությունը աշխատավարձի վրա ազդո՞ւմ էր:
- Ոչ, դա աշխատավարձ չէր, նույնիսկ ամաչում եմ դրա մասին խոսել, բայց դա օրվա կտվածքով չնչին գումար էր: 


- Իսկ գումարները ժամանակին էի՞ք ստանում:
- 4 ամիս ուշացմամբ եմ գումար ստացել: Առաջինը նկարահանվել եմ հունիսի սկզբին, ստացել եմ` սեպտեմբերին:
- Ի՞նչ էին պատճառաբանում:
- Ամեն օր զանգահարում էի, ասում էին վաղը կլինի, մյուս օրը կլինի, հաջորդ օրը կլինի, ու արդեն ինքս էի վատ զգում զանգել ու խնդրել, որ աշխատածս գումարը ստանամ:
- Փաստորեն, շանտաժի միջոցով նրանք փորձել են Ձեզ պահել նախագծո՞ւմ:
- Այո, սպառնում էին` մտածելով, որ ես պիտի վախենամ իրենցից: Իրենք չեն բավարարվում այդ ամենով ու տեսանյութ են պատրաստում, որը սկզբից մինչեւ վերջ սուտ է, իսկ հոդվածի մասին ավելորդ է նույնիսկ խոսել:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее