«Հանրապետական կուսակցության անդամ տարեց կամ քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչ պատգամավորները լրջորեն զբաղված են հաջորդ խորհրդարանում որդիներով կամ հարազատներով իրենց փոխարինելու հարցը լուծելով:
ՀՀԿ մեր աղբյուրները հայտնում են, որ նման խնդիր են ցանկանում լուծել գեներալներ Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը:
Վերջինիս որդին ցանկանում է կրկին Էջմիածնի քաղաքապետ դառնալ, բայց հայրն ուզում է իր մանդատը փոխանցել որդուն կամ իր ազդեցության տակ գտնվող մեկին:
Նման հավակնություններ ունի նաև Սամվել Ալեքսանյանը, որը թեև արդեն մի պատգամավոր՝ Կորյուն Նահապետյանին ԱԺ բերել է, բայց նրա հետ միասին ուզում է մեկ ուրիշին էլ իր փոխարեն բերել: Մհեր Սեդրակյանը ցանկանում է լուծել իր որդու՝ Դավիթ Սեդրակյանին ԱԺ բերելու հարցը, եթե չկարողանա, ցանկալի է Երևանի քաղաքապետի պաշտոնը:
Իր որդուն ցանկանում է ԱԺ բերել և իր գլխավորած առողջապահության հանձնաժողվի նախագահ դարձնել Արա Բաբլոյանը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: