«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Փետրվարի 20-ին պաշտոնապես հայտարարություն տարածվեց այն մասին, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ն, կիրառելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, հսկիչ-դրամարկղային մեքենայի ծրագրի միջամտությամբ առեւտուր իրականացնող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին:
Այսինքն՝ ընկերությունը թաքցրել է իրական իրացման շրջանառությունը եւ պետական բյուջե չի վճարել խոշոր չափերի հարկեր։ Իսկ, ահա, սուպերմարկետի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը պարզաբանել էր, որ «քննչականի, օպերլիազորների եւ հատուկ ջակատայինների ներխուժումը սուպերմարկետի մեր մասնաճյուղեր ապօրինի է եւ անգրագետ աշխատանք։
ՊԵԿ-ը հայտնել է, որ ընկերությունը շրջանառություն է թաքցնում եւ այլն, սակայն դեռեւս ամբողջական հետաքննությունն ավարտված չէ, մեղադրանք չկա, եւ այս պարագայում նրանց հայտարարություն տարածելը համարում ենք անգրագիտություն եւ ընկերությանը վարկաբեկել, վնաս հասցնել բարի համբավին»։
Իհարկե, քննությունը դեռ կպարզի, թե ով էր ճիշտ, սակայն այս պատմության մեջ ուշագրավ է մեկ այլ իրողություն. Նիկոլ Փաշինյանի ոստիկանասեր իշխանությունը պատժում է միայն մարդկանց, որոնք իրեն ծառայություն չեն մատուցում:
Օրինակ՝ պետական մարմինները նույնպիսի հետեւողականությամբ չեն գնում եւ չեն բացահայտում, օրինակ, MG սուպարմարկետների ցանցի գործունեությունը: Ինչո՞ւ. որովհետեւ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը օրուգիշեր քաղաքական ակցիաներ էր ցրում: Եվ, ահա, որպես շնորհակալական ժեստ, նրան պետական վերահսկող մարմինները մոռանում են:
Հավելենք, որ MG սուպերմարկետների ցանցը փաստացի պատկանում է Վարդան Վարդանյանի ընտանիքին, գործադիր տնօրենն էլ հարազատ եղբայրն է՝ Արսեն Վարդանյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում