Թուրքիայում առաջարկում են փոխել Վան քաղաքի անունը՝ օգտագործելով քրդական այբուբենի W տառը:
Թուրքերենում և այլ լատինատառ այբուբեն օգտագործող լեզուներում Վանը գրվում է Van, իսկ ահա կոչեր են հնչում այն գրել քրդական այբուբենին համապատասխան՝ Wan: Գրում է «թուրքագիտական պորտալը» և հավելում.
Մասնավորապես, նման առաջարկով է հանդես եկել Վանից անկուսակցական պատգամավոր Այսել Թուղլուքը։ Նրա առաջարկն արդեն ներկայացրել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։
Ներկայում Վանը հիմնականում բնակեցված է քրդերով։ Թուրքիայի կառավարությունն էլ օրերս օրենսդրական փոփոխություններ էր կատարել՝ երկար տասնամյակներ անց թույլ տալով տեղանունների և անունների համար օգտագործել քրդերեն այբուբենի X, W, Q տառերը, ինչն էլ հնարավորություն է տվել քուրդ պատգամավորին նման առաջարկությամբ հանդես գալ։