«Հրապարակ»-ը գրում է․ «Հովիկ Աղազարյանին այս օրերին դատափետում են մի թիմում, որտեղ մեծամասնությունն ակնհայտ խնդիրներ ունի բարոյականության հետ, և շատերը երկակի կյանքով են ապրում` բաժանվել են, սիրուհիներ ունեն, իրենց զավակներին տիրություն չեն անում, սեռական փոքրամասնությունների թվին են պատկանում և այլն։ Անգամ խոսքային մակարդակում նրանք օրինավոր չեն: Դիցուք, մեզ պատմեցին, որ ԱԺ գիտության, կրթության մշտական հանձնաժողովի ՔՊ-ական անդամները ներքին զրուցարան ունեն՝ չաթ, որի անվանումը «Ղ/Աղբանոց» է, որը ոչ այնքան աղբանոցի հետ է ասոցացվում, որքան «ղախպանոցի»։ Եվ ՔՊ որոշ շրջանակներում լուրջ դժգոհություն կա, որ այդպես «կեղտոտ կոշիկներով» ներխուժել են Հովիկ Աղազարյանի անձնական կյանք, և շատերը վրդովված են, որ նրա անձնական կյանքի մանրամասները դարձրել են հանրային քննարկման առարկա: Սակայն այդ դժգոհությունը միայն մասնավոր զրույցներում են արտահայտում, ծածուկ անկյուններում և չեն համարձակվում հակադրվել ՔՊ ղեկավարի անբարո հրահանգներին, հատկապես որ վերևներից մեսիջ են ստացել, որ առաջիկայում նոր «զոհեր» են լինելու․ Փաշինյանը երկարատև նախընտրական փուլ է մտել, որոշել է միջոցների մեջ խտրականություն չդնելով՝ վերականգնել իր կորսված ռեյտինգը»։ |
ՔՊ-ի բարոյականության ներքին չաթն անվանել են «ղ/աղբանոց»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet