▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քույրն սպանել էր իրեն բռնաբարել ցանկացող եղբորը

Pastinfo.am-ը գրում է, որ 2012թ. նոյեմբերի 18-ին՝ Վանաձորում, կատարված սպանությունը մեծ արձագանք ստացավ հասարակության շրջանում՝ իր աննախադեպությամբ: Քույրը խոհանոցային դանակով սպանել էր եղբորը, ապա զանգել ոստիկանություն ու հայտնել՝ կատարվածի մասին:

Եղբորը` Կարենին (անունը փոխված է) սպանած քույրը` 40-ամյա Կարմեն (անունը փոխված է), ինչպես նախաքննական մարմնին, այնպես էլ դատարանում պատմել է, որ եղբայրը Ռուսաստանի Դաշնությունում սպանություն կատարելու համար շուրջ 15 տարի գտնվել է կալանավայրում:

2011 թվականի ապրիլին վերադարձել է տուն և բնակվել իրենց հետ՝ հայրական տանը: Վերադառնալու օրվանից նա մշտապես հարբել է, իսկ քանի որ չի աշխատել, ծխախոտի ու խմիչքի գումարները պահանջել է իրենց ու մորից:

Հարբած ժամանակ եղբայրը մշտապես ծեծել ու ստորացրել է իրեն և մորը, կոնֆլիկտների մեջ է գտնվել իրենց մյուս եղբոր` Նարեկի ու ամուսնացած քրոջ հետ: Կարենը դեռևս 80-ական թվականներին հոր հետ վիճելուց հետո հրդեհել է իրենց տունը, նրա հասցեին տվել լկտի հայհոյանքներ, որից հետո հայրը նրան տնից վռնդել է: Երկար ժամանակ նրանից տեղեկություններ չեն ունեցել, իսկ 1995թ. հայրը նրա դարդից ինքնասպան է եղել:

Կարմեն պատմել է նաև, որ Կարենը սեռական ոտնձգություններ է կատարել իր նկատմամբ և բազմաթիվ անգամ ծեծի ենթարկել իրեն այն պատճառով, որ մերժել է իր հետ սեռական հարաբերություն ունենալու առաջարկը: Նա իրենից պահանջել է կամ իր համար աղջիկ գտնել, կամ բավարարել իր սեռական ցանկությունները՝ ասելով. «40 տարեկան ես, ո՞ւմ համար ես մնացել»: 

Աղջիկը դատարանում խոստովանել է, որ եղբոր նման պահվածքն իրեն հաճախ է դրդել ինքնասպանության, սակայն խղճալով մորը, ինքն այդ քայլին չի գնացել: 

Ամբաստանյալի աթոռին հայտնված աղջիկը նաև հայտնել է, որ եղբոր վարքից ինքը ժամանակին բողոքել է ոստիկանություն, սակայն բացատրություններ վերցնելուց հետո այստեղ իրեն ասել են, որ դա ընտանեկան, կենցաղային վեճ է, կհարթվի կգնա:

Կարմենն  իր ցուցմունքում հայտնել է, որ այդ քայլին գնացել է՝ իր և իրենց ընտանիքի պատիվը փրկելու համար: 

 Կարմենին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և դատապարտել 6 տարվա ազատազրկման:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее