Օրեր առաջ Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ Քորթնի Քարդաշյանը, Լաս-Վեգասի հայտնի գիշերային ակումբներից մեկում նշել է իր ծննդյան 36-րդ տարեդարձը: Երեկոյին ներկա են գտնվել Քորթնիի մտերիմները, ընկերուհիները, ինչպես նաև նրա կողքին է գտնվել ամուսինը՝ Սքոթ Դիսիքը, ով վերջերս է դուրս գրվել վերականգնողական կենտրոնից։ Ինչպես երևում է լուսանկարներից, երեկոյի հյուրերը բավական ուրախ և հաճելի ժամանակ են անցկացրել, իսկ Սքոթը նույնիսկ երաժշտական կատարում է նվիրել սիրելի կնոջը: Նշենք, որ ծննդյան տարեդարձից հետո Քորթնին իր միկրոբլոգում բավական հետաքրքիր լուսանկար է տեղադրել, որում նա նստած է սեղանի վրա և կրծքերին կաթի համար նախատեսված մանկական շշեր է ամրացված։ Ըստ որոշ օգտատերերի՝ տվյալ լուսանկարն ալկոհոլի չարաշահման արդյունք է:
Ստորև ներկայացնում ենք Քորթնի Քարդաշյանի ծննդյան տարեդարձից մի քանի լուսանկարներ: