Քարդաշյանների քույրերից ավագը` Քորթնի Քարդաշյանը իր ֆեյսբուքյան էջում պարզաբանել է, թե ինչու չի կարողացել ժամանել Հայաստան։
«Կցանկանայի Հայաստանում լինել քույրերիս հետ Քույր ու եղբայրների օրը»,-գրել է Քորթնին՝ նկատի ունենալով ԱՄՆ-ում նշվող քույրերի ու եղբայրների օրը:
«Բայց ես ի վիճակի չէի գնալ Հայաստան, քանզի դա երեք փոքր երեխաներիս հետ անհարմար կլիներ։ Ես հուսով եմ, որ օրերից մի օր կկարողանամ ճանապարհորդել քույրերիս հետ և միասին կայցելենք Հայաստան»։
Նշենք, որ Քորթնիի որդին ընդամենը 1-ամսական էր, երբ հունվարին հայտարարվեց Քարդաշյանների Հայաստան ճանապարհորդության մասին:
Հիշեցնենք, որ ամերիահայ հայտնի ֆոտոմոդել, դերասանուհի և բիզնեսլեդի Քորթնի Քարդաշյանը ամուսնացած է ամերիկացի Սքոթ Դիսիկի հետ և ունի երեխ երեխա։