▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանն առաջիկայում կհայտարարի ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին. «ՀԺ»

«Եթե այսօր կայանալիք ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը հայտարարի սահմանադրական փոփոխություններին գնալու մտադրության մասին, Ռոբերտ Քոչարյանն էլ առաջիկայում կհայտարարի ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին:

 

Երեկ մեր թղթակցին այսպիսի տեղեկատվություն է փոխանցել Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին բարձր պաշտոն զբաղեցրած մի գործիչ, ով խնդրել է չհրապարակել իր անունը: Ըստ նրա, սահմանադրական փոփոխությունների թեման շատ հարմար է Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար, և նա մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ սահմանադրական փոփոխությունների դեմ մղվող պայքարին: Իսկ հավանականությունը, որ այսօր Սերժ Սարգսյանը կհայտարարի սահմանադրական փոփոխությունների գնալու անհրաժեշտության մասին, բավական մեծ է»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее