«Ռոբերտ Քոչարյանը երեկ անսպասելի հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում և կրկին արթնացրեց տխուր հուշեր: Քոչարյանը և իր որդին` Սեդրակը, էլի դատի են տվել ԶԼՄ-ի և էլի իրենց համբավը արատավորելու հիմնավորմամբ»,- այսօրվա համարում գրել է «ՀԺ»-ն և շարունակել.
«Այս անգամ Քոչարյանների ընտանիքի թիրախը «1iո.am» լրատվական կայքն է: Հունվարի 15-ին դատարանը մասամբ բավարարել է Քոչարյանների հայցն ընդդեմ կայքի և կալանք դրել նրա գույքի վրա 5 մլն դրամի չափով, իսկ հաշիվների վրա կալանք դնելու մասով հայցը մերժել է: Քոչարյանների ընտանիքը իր «պատիվն ու արժանապատվությունը արատավորող» է համարում կայքի մի հրապարակում, ըստ որի 2006-ին «Նաիրիտի» սեփականաշնորհումը կատարվել է Ռոբերտ Քոչարյանի անմիջական հսկողությամբ: Մեկ այլ`«Ժողովուրդ» օրաթերթի դեմ էլ նախորդ օրը նոր հայց է ներկայացրել «X Գրուպ» ընկերության նախագահ Խաչիկ Խաչատրյանը: Երկու հայցերով օրաթերթից պահանջում է 62 մլն դրամ: Տպավորությունն այնպիսին է, մի քանի ամիս տևած «զինադադարից» հետո ԶԼՄ-ների դեմ կրկին սկսում են գործածել «Ֆինանսական մահակը»:
Քոչարյանն անսպասելի հայտնվեց և կրկին արթնացրեց տխուր հուշեր. կռիվ ԶԼՄ-ների դեմ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet