«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դուստրը՝ Գայանե Քոչարյանը, պատրաստվում է կոսմետիկայի նոր խանութների ցանց բացել Հայաստանում: Թերթի տեղեկություններով` նա լինելու է արտասահմանյան բրենդային մի քանի ընկերությունների միակ ներկայացուցիչը Հայաստանում: Երեկ թերթը փորձել է տեղեկությունը ճշտել Ռ. Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից, որն ասել է. «Գիտեք, այդ տեղեկության մեջ մի ճիշտ բան կա, դա էլ այն է, որ Գայանե Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի աղջիկն է, ուրիշ որևէ իրական տեղեկություն չկա: Նա որևէ առնչություն չի ունեցել և չունի Ձեր նշած խանութների ցանցի հետ»: Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Քոչարյանի դստեր նոր բիզնե՞սը. «Ժողովուրդ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet