«Հայկական ժամանակ» թերթը գրում. «Պարզվում է, որ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը էքստրեմալ տուրիզմի սիրահար է եւ երիտասարդ տարիներին զբաղվել է սպորտային նավարկություններով:
Քոչարյանը մեր թղթակցի հետ զրույցում պատմել է, որ դեռեւս 60-ական թվականներին ընկերների հետ լաստեր է պատրաստել եւ ամեն տարի մեկնել տարբեր վայրեր, այդ թվում՝ Բայկալ լիճ:
Քոչարյանը հիմա այլեւս նման բաներով զբաղվելու ժամանակ չունի: Լրագրողի հարցին՝ եթե ընտրելու հնարավորություն ունենար, ո՞ր կենսակերպը կընտրեր՝ սպո՞րտը, թե քաղաքականությունը, նա խուսափել է պատասխանել:
Այնուամենայնիվ, Քոչարյանը նշել է, որ իր համար կարեւոր է աշխատանքը, իսկ երբ հնարավորություն է լինում գոնե երկու շաբաթով արձակուրդ վերցնել, նախընտրում է թոռնիկների հետ լինել:
Նա, միեւնույն ժամանակ, նախանձով է նկատել, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրոն իր մեկամսյա արձակուրդը ծախսում է էքստրեմալ տուրիզմի վրա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում