▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանը հանձնվում է․«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Թեեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս օրերին հետընտրական ակտիվ հանդիպումների մեջ է, միեւնույն ժամանակ, ինչպես երեւում է, նա վերջնականապես հույսը կտրել է քաղաքականություն վերադառնալու բոլոր փորձերից հետո: ԱԺ ընտրություններում նրա հավատարիմ մարդիկ ՕՐՕ դաշինքի հետ խայտառակ պարտություն կրեցին։

Նա մի քանի յուրային ունի «Ծառուկյան» դաշինքում, սակայն այդ մարդիկ փոքրամասնություն են եւ չեն ազդում Ծառուկյանի որոշումների վրա։

Կորուստների շարքին է դասվում նաեւ Քոչարյանի գրասենյակի ֆինանսավորմամբ 2014-ից հաջողությամբ գործող լրատվամիջոցներից մեկը՝ Yerevan Today-ը, որը կամ ամբողջությամբ կփակվի կամ կշարունակի ձեւական գոյատեւել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее