▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննչական կոմիտեում բավական բարձր են վարձատրվելու. «Ժողովուրդ»

 

«Ըստ սահմանված օրենքի՝ Քննչական կոմիտեի նախագահի աշխատավարձի չափը կազմելու Է 500 հազար դրամ չհաշված 24 տոկոս եկամտահարկն ու 5 տոկոս կուտակային կենսաթոշակային համակարգի պահումները: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները ստանալու են 370 հազար 400 դրամ, կոմիտեում աշխատող քննիչների աշխատավարձերը լինելու են ըստ իրենց կոչումների: Ամենաբարձր կոչում ունեցող քննիչը ստանալու Է 300 հազար 300 դրամ, այնուհետև ըստ աստիճանների լինելու է 231 հազար դրամ, իսկ մարզային քննիչների աշխատավարձերի չափը կազմելու Է 92 հազար 400 դրամ: Այսպիսով՝ կարելի է ասել, որ քննչական կոմիտեի աշխատակիցները բավականին լավ են վարձատրվելու:

Ինչ վերաբերում է Ա. Հովսեփյանի ապագա աշխատակազմին, ապա ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այնտեղ լինելու են ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության նախկին պետ Կորյուն Փիլոյանը, Ա. Հովսեփյանի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանն ու ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը: Վերջինս երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը դեռևս նման առաջարկ չի ստացել: Հարցին՝ եթե առաջարկ լինի մերժելո՞ւ է, պատասխանեց. «Երկար կմտածեմ, շատ երկար»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее