▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննարկվել է Մնացական Ալեքսանյանին խուլիգանության հոդվածով մեղադրանք առաջադրելու հարցը. «ՀԺ»

«Մեր տեղեկություններով, Քննչական կոմիտեում երեկ քննարկվել է Գյումրիի դեպքերից հետո ձերբակալված, այնուհետև ազատ արձակված սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանին խուլիգանության հոդվածով մեղադրանք առաջադրելու հարցը:

 

Սառնաղբյուրցի երիտասարդը փետրվարի 4-ին որպես վկա հրավիրվել էր ոստիկանության Մարալիկի բաժին, հետո տեղափոխվել Գյումրի, որտեղ էլ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումով ձերբակալվել էր՝ առանց մեղադրանք առաջադրելու: Քննչական կոմիտեն պնդում էր, թե իրենք դեմ են եղել երիտասարդի ձերբակալությանը և քննիչը օրենքով ՚ սահմանված կարգով բողոքարկել էր դատախազի որոշումը: Բողոքի ալիքի ճնշման տակ, սակայն. Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի ցուցումով, փետրվարի 6-ին Մնացական Ալեքսանյանն ազատ արձակվեց: Հիմա, փաստորեն. Քննչական կոմիտեն քննարկում է երիտասարդին մեղադրանք առաջադրելու հարցը: Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Ալեքսանյանը այսօր առավոտյան ժամը 11-ին հրավիրվել է Շիրակի մարզային քննչական վարչություն, ինչը ևս մեկ հիմնավորում է, որ նրան այսօր կարող են մեղադրանք առաջադրել»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее