Երեկ, կալանավորել են հուլիսի 18-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ծառայակից ընկերոջ կրակոցից մահացած Գեւորգ Ավագյանի հետ ծառայության մեջ գտնված Արմեն Սարգսյանին:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս օրերին Արմենի ծնողները գտնվում են Ղարաբաղում: Մեր տեղեկություններով՝ կալանավորված տղան հանդիպել է ծնողների հետ եւ ասել, որ ինքը քնած չի եղել, այլ դիրքում ընդամենը նստած է եղել, որի համար էլ ինքն ու Գեւորգը վիճել են: Ավելին, ըստ լուրերի՝ մինչ կրակոցի հնչելը տղաների միջեւ լուրջ ծեծկռտուք է եղել:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում