Չեմ կարծում, թե մարդիկ այս աստիճան ոգևորված կլինեին եթե Քիմ Քարդաշյանի նմանի փոխարեն Հայաստան գար ասենք՝ Շառլ Ազնավուրը, Քըրք Քըրքորյանը կամ մեկ այլ սփյուռքի կարկառուն ներկայացուցիչ:
Ի՞նչն է այսպես ոգևորել մարդկանց, Քարդաշյանի ժամանակավոր հայրենասիրությունը, թե մարմնի աչքի համար հաճելի հատվածում դրված սիլիկոնե զանգվածները:
Մարդիկ որգևորվել են նրա Հայաստան գալով, բոլորի ուրախության պատճառը հետևյալն է.նրա միջոցով աշխարհը կճանաչի Հայաստանը:
Նախ ասեմ, որ աշխարհի ցանկացած անկյունում բնակվող քիչ թե շատ կիրթ մարդ գիտի Հայի ու Հայաստանի մասին, երկրորդ՝ դուք մտածու՞մ եք թե ինչ կարող է լինել այդ ճանաչման հետևանքը, ձեր ասած ՙՙհայաստանը չիմացող՚՚ մարդիք Հայաստանը կճանաչեն մի կնոջ միջոցով, ով իր անբարոյական ու գռգռավարակ տեսանյութերը տարածել է համացանցում, ու մեղմ ասած բարի համբավ չի վայելում:
Արդյոք սա պե՞տք է մեզ:
Հ.Գ Նրա միջոցով այս օրերին շատերի ուշադրությունը կսևեռվի դեպի Հայաստանը, բայց ցավալի է, որ հենց նրա միջոցով:
Երբ մարդ ուտելու կարիք է զգում, պարտադիր չէ, որ արտաքնոց գնա: