▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանի խորթ հայրը մեծացրել է կրծքերը՝ կապված սեռափոխման հետ

Քիմ Քարդաշյանի խորթ հայրը՝ Բրյուս Ջեները, շարունակում է վերականգնվել բազմաթիվ պլաստիկ վիրահատություններից հետո, որոնք կապված են եղել իր սեռափոխման հետ: Որոշ ժամանակ առաջ համացանցում լուրեր տարածվեցին այն մասին, որ Բրիջիտը (այսուհետ Բրյուսին հենց այս անվամբ են դիմում) մեծացրել է իր կրծքերը: Եվ ահա օրերս պապարցցիներին հաջողվել է լուսանկարել Բրյուսին առավոտյան զբոսանքի ժամանակ: Վերջինս իր դեմքը թաքցրել է արևային ակնոցների և գլխարկի տակ, ինչպես նաև նախընտրել է կրել այնպիսի բլուզ, որը որ չի ընդգծի իր մեծացրած կրծքերը: Չնայած այդ ամենին՝ ըստ համացանցային բազմաթիվ օգտատերերի՝ նրա կրծքերի փոփոխությունն անգամ անզեն աչքով կարելի է նկատել: Տեղեկացնենք նաև, որ շատերի աչքից չի վրիպել այն հանգամանքը, որ Քիմի խորթ հայրիկի եղունգները պատված են եղել կարմիր լաքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее