Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի հետ, նկարահանվել է հայտնի «Balmain» ապրանքանիշի նոր` գարուն-ամառ հավաքածուի գովազդային հոլովակում: Տեղեկացնենք, որ ամուսիններն առաջին անգամ են միասին նկարահանվել գովազդային ֆոտոշարքում:
«Քիմը և Քանյեն նորաձևության իսկական իկոնա են ինձ համար: Մեծ հպարտություն է հրավիրել նրանց նկարահանվել «Balmain» ապրանքանիշի նոր գովազդում: Նրանք սիրո և գեղեցկության վերամարմնավորում են, ովքեր իրենցից ժամանակակից արվեստ են ներկայացնում: Սա ոչ թե պարզապես գովազդային նոր հոլովակ է, այլ` սիրո և ընկերության տոն»,- ասել է «Balmain» նորաձևության տան ղեկավար Օլիվյե Ռուստենը: