Վաղը Քիմ Քարդաշյանի հարսանիքն է: Զույգը թեև պլանավորել էր իրենց հարսանեկան արարողությունն անցկացնել Վերսալյան պալատում, սակայն ստիպված են բավարարվել Փարիզում հյուրերի համար նախահարսանեկան ճաշ մատուցելով: Իսկ պատճառն այն է, որ Վերսալյան պալատից մերժել են նրանց ցանկությունը: Հայազգի աստղն էլ առանց երկար մտորելու նախապատվությունը տվել է Ֆլորենցին, սակայն մինչ այդ արդեն ժամանել է Փարիզ:
Իր «աղջկական» խնջույքի համար նա ընտրել է Մարի Անտուանետի ոճի հագուստի կարճ տարբերակը, և քույրերի հետ շրջել Փարիզում:
Համեստ ճաշ ունենալով Costes ռեստորանում՝ աղջիկները գնացել են Էյֆելյան աշտարակի մոտ լուսանկարվելու: