Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել իր տատիկի հետ և մակագրել այն.
Իմ տատիկն առաջին անգամ Փարիզում է:
Հիշեցնենք, որ Քիմը Քարդաշյանը և Քայնե Ուեսթը շարունակում են հարսանեկան իրարանցման մեջ մնալ: Զույգը թեև պլանավորել էր իրենց հարսանեկան արարողությունն անցկացնել Վերսալյան պալատում, սակայն ստիպված են բավարարվել Փարիզում հյուրերի համար նախահարսանեկան ճաշ մատուցելով: Իսկ պատճառն այն է, որ Վերսալյան պալատից մերժել են նրանց ցանկությունը: Հայազգի աստղն էլ առանց երկար մտորելու նախապատվությունը տվել է Ֆլորենցին, սակայն մինչ այդ արդեն ժամանել է Փարիզ: