▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանը սպասում է երկրորդ բալիկին

Wedding.am-ը գրում է. Քիմ Քարդաշյանը դեռևս ամիսներ առաջ հայտարարել է, որ ցանկանում է երկրորդ երեխան ունենալ: Ռեալիթի շոուների աստղը, սակայն, ըստ շրջանառվող լուրերի հղիանալու հետ կապված խնդիրներ ուներ, և նույնիսկ Keeping Up With The Kardashians հաղորդման շրջանակներում հեռուստադիտողը ականատես եղավ` ինչպես է նա դիմում բժշկի` այդ խնդիրներից ազատվելու համար:

Այժմ Mirror Online հայտնի պարբերականը հանդես է եկել ենթադրությամբ, որ Քիմը վերջապես կարծես թե հղի է:

Այդ ենթադրությունը նրանք արել աստղի` վերջերս շրջանառվող լուսանկարներից ելնելով, որտեղ երևում է նրա փոքր-ինչ կլորացած կազմվածքը: 

Քիմի հղիության մասին լուրերը  Twitter դարձել է նրա երկրպագուների ակտիվ քննարկումների առիթ, և շատերը ենթադրում են, որ Քիմը շուտով հայտնելու է երկրորդ երեխան ունենելու մասին լուրը: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее