replik.am-ը գրում է. Ինչպես հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ հերթական անգամ ամերիկահայերին ապրիլ 24-յան նախագահական իր ուղերձում «ցեսպանություն» բառը շրջանցելու համար:
Ըստ աղբյուրի` Քարդաշյանը հայտարարել է, որ դա շատ հիասթափեցնող է, հատկապես այն դեպքում, երբ Օբաման խոստացել էր: Ամերիկյան «Թայմ» հանդեսին տված հարցազրույցի ժամանակ Քիմն ավելացրել է. «Կարծում էինք, թե դա կպատահի այս տարի: Թվում էր, թե մոտ էինք դրան, բայց մենք կրկին նույն ուղղությամբ ենք առաջ շարժվում»:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում