Օրեր առաջ լույս աշխարհ եկած դստերը Քիմ Քարդաշյանն աշխարհի կողմերից մեկի պատվին Հյուսիս է անվանել: Երիտասարդ ծնողները ցանկացել են, որ աղջկա անունը համընկնի հոր ազգանունի հետ: Անգլերեն North (հյուսիս) բառը հոր` Կանիե Ուեսթի(West)-ի ազգանվան հետ կազմում է հյուսիս-արևմուտք` North West բառակապակցությունը:
segodnya.ua-ի հաղորդմամբ` Քիմի մտերիմներից մեկն ասել է, որ նրանք դեռ լիովին չեն կողմնորոշվել, սակայն ամենայն հավանականությամբ այդպես էլ կանվանեն աղջկան: