Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ օրերից մի օր կմտնի քաղաքականության ասպարեզ:
Այդ մասին նա հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, փաստըմ, որ կարողացել է փրկել թմրադեղերի ապօրինի վաճառքի համար ցմահ բանտարկված 62-ամյա Էլիս Ջոնսոնին, փոխել է իր կյանքը:
«Եթե շատ մարդիկ մի կողմ դնեն անձնական զգացումներն ու խոսել իրականում կարևոր երևույթների մասին, ապա կարելի է շատ ավելին անել», — ասել է Քարդաշյանը:
Լրագրողի հարցին, թե կարող է նա երբևէ առաջադրվել նախագահի պաշտոնում, հեռուստաաստղն պատասխանել է՝ երբեք մի ասա «երբեք»: «Բայց դա չի նշանակում, որ ես արդեն աշխատում եմ այդ ուղությամբ»,-ավելացրել է Քիմ Քարդաշյանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցած ամիս իր Twitter-ում հայտնել էր, որ հանդիպում է ունեցել Քիմ Քարդաշյանի հետ, որի ժամանակ էլ Քիմը նախագահից խնդրել է ներում շնորհել Էլիս Ջոնսոնին:
Թրամփը բավարարել է խնդրանքն, իսկ Էլիսը մինչ այդ հանդիպումը Քիմին շնորհակալական նամակ էր գրել նախաձեռնության համար։