Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը իր անձնական միկրոբլոգում անդրադարձել է «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող մեր մասնակցին` Արամ MP3-ին և հետևյալ գրառումն է կատարել.
«Քեզ տեսնենք շաբաթ երեկոյան: Կրկնի ՛ր դա»: Բացի այդ, Հեֆերնը «բոլոր նրանց համար, ովքեր երեկ բաց են թողել ելույթը», տեղադրել է Արամ MP3-ի ելույթի տեսաձայնագրությունը:
Հիշեցնենք, որ երեկ` մայիսի 6-ին, տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որից հետո պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից բաշխված միավորների և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում Արամ MP3-ը անցավ եզրափակիչ փուլ, որն էլ կկայանա մայսիս 10-ին և վճռորոշ կլինի բոլոր մասնակից երկրների համար: