Բրիտանացի կինոդերասանուհի Քեյթ Ուինսլեյթը կմայրանա երրորդ անգամ: Ապագա երեխայի հայրը բրիտանացի 34-ամյա Նեդ Ռոքնռոլն է,ու հետ Քեյթն ամուսնացել է անցած տարվա վերջին: Դա կլինի նրանց առաջին համատեղ երեխան: Այս մասին նշվում է People հանդեսում:
Նշենք, որ 37-ամյա Քեյթն ունի ևս երկու երեխա`12-ամյա Միան և 9-ամյա Ջոն: Դերասանուհին արժանացել է 47 տարբեր պարգևների, ներառյալ կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակը, որին նա արժանացել է 2009թ. «Ընթերցողը» ֆիլմի համար: