Քեյթ Միդլթոնի եւ արքայազն Ուիլյամի որդին ծնվել է ու կշռում է մոտ 3.8 կգ:
Ինչպես գրում է vesti.ru-ն, Քեյթ Միդլթոնը ծննդաբերել է այն կլինիկայում, որտեղ ծնվել է նաեւ արքայազն Ուիլյամը. վերջինս ծննդաբերության ժամանակ միշտ եղել է կնոջ կողքին:
«Յուրահատուկ պահ է Ուիլյամի եւ Քեյթի համար, եւ մենք այնքան ուրախ ենք նրանց որդու ծննդյան առիթով»,- այս մասին ասված է թագավորական պալատի պաշտոնական հաղորդագրությունում, որ տարածվել է արքայազն Չարլզի անունից, ով նաև նշել է, որ չափազանց ուրախ է պապիկ դառնալու առիթով::