▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քեյլի Կուոկոն ամուսնու հետ դժբախտ տուն են գնել

Շատ նորապսակներ իրենց հարսանիքի օրը վախենում են, որ հանկարծ իրենց միջով միայնակ մեկը չանցնի, և քառասուն օր մատից չեն հանում ամուսնական մատանին, որպեսզի իրենց համար երջանիկ ամուսնություն ապահովեն:

Իսկ ոմանք էլ չեն վախենում նույնիսկ գնել մի տուն, որտեղ ապրող նախկին զույգը դժբախտ է եղել:

Հենց այդպես են վարվել «Մեծ պայթյունի թեորիաները» ֆիլմի աստղ Քեյլի Կուոկոն և նրա ամուսինը՝ թենիսիստ Ռայան Սվիթինգը:

Նրանք  5,5 միլիոն ԱՄՆ դոլարով գնել են այն տունը, որտեղ դեռ անցյալ տարի Քարդաշյան քույրերից փոքրի՝ Քլոեի ընտանեկան դրաման էր: Քլոեն և ամուսինը՝ բասկետբոլիստ Լամար Օդոմը, 4 միլիոն ԱՄՆ դոլարով գնել էին այդ տունը 2009թ.-ին: Սակայն սպորտսմենը տարվում է թմրանյութերով և այլ կանանցով՝ կործանելով ամուսնությունը, և Քլոեն որոշում է ազատվել այդ դժբախտ տանից:


Հիշեցնենք, որ Կուոկոն և Սվիթինգը կարճատև ծանոթությունից հետո ամուսնացել են ամանորյա երեկոյին:

Առայժմ նրանց պատմությունը նման է Քլոեի պատմությանը:  Երկու զույգն էլ հանդիպել են կարճ ժամանակահատվածում և երկուսն էլ որոշել են չձգձգել հարսանիքը: Երկու զույգի դեպքում էլ կինը հեռուստաաստղ է, իսկ ամուսինը՝ սպորտսմեն:

Սակայն այս նմանությունները բոլորովին չեն անհանգստացնում նոր զույգին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее