▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քեսաբը պիտի վերադառնա, քեսաբցին պիտի գոյատևի…

Սիրելի հարազատներ, նախ տեղեկացնում եմ, որ Քեսաբում մարդկային կորուստ չկա՝  փարատելով ձեր մտահոգությունները: Ամբողջ բնակչությունը  տեղափոխվել է Լաթաքիա: Մեծամասնությունը տեղավորվել է հարազատների, բարեկամների տներում: Իսկ մոտ 250 մարդ  տեղավորվել է  եկեղեցու երկու սրահներում: Լաթաքիայի բոլոր միություններն ու կազմակերպությունները  քայլեր են ձեռնարկում ՝ ապահովելու կենցաղային բոլոր կարիքները: Լաթաքիայում Քեսաբի բնակիչներին աջակցություն են ցուցաբերել  տարբեր կազմակերպություններ, բարեգործական միություններ, պետական հաստատություններ, ինչպես նաև  անհատ բարերարներ: Օգնող ձեռքերը շատ են: Չմտահոգուիք : Իսկ ինչ վերաբերում է  լուրերին , խորհուրդ եմ տալիս  հետևել Facebook -ի Գանձասար , Perio News և Inch ga chiga էջէերին: Ձեզ բարի Օր: Քեսաբը պիտի վերադառնա և քեսաբցին պիտի գոյատևի:

Վրեժ Գարամարտյան

Լաթաքիա

Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան  զինված խմբավորումներն անցել էին սիրիական սահմանը եւ հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Քեսաբի բնակչությունը տեղափոխվել է Լաթաքիա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее