▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քերոբյանն ԱԱԾ-ում է, հնարավոր է առաջիկայում կալանավորեն

Թարմացված․ ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը Քննչական կոմիտեից տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան, որտեղ քննվելու է նրա կալանքի հարցը։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Տիգրան Եգորյանը։

Թարմացված․ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը ժամանել է Քննչական կոմիտե։ Նա «Ազատության»-ն ասել է, որ մեղադրյալ չէ և դեռ չի հարցաքննվել:

Քննչականը որևէ տեղեկատվություն չի փոխանցում, թե ինչ գործի շրջանկում է Քերոբյանը կանչվել հարցաքննության։

Թարմացված․ «Հրապարակ»-ը գրում է. «Ինչպես հայտնել էինք, Վահան Քերոբյանին այսօր կանչել են ԱԱԾ և հնարավոր է առաջիկայում մեղադրանք առաջադրեն՝ Էկոնոմիկայի նախարարության գործունեության հետ կապված վերջին օրերին հարուցված քրեական վարույթների շրջանակներում։ Րոպեներ առաջ տեղեկացանք, որ իրավապահներն այս պահին նաև նախարարությունում են, խուզարկում են Քերոբյանի աշխատասենյակը»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

***

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ պաշտոնից ազատված Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այս պահին Ազգային անվտանգության ծառայությունում է։
Մեր աղբյուրները հայտնում են, որ արդեն մի քանի ժամ է՝ Քերոբյանն ԱԱԾ-ում է, հնարավոր է առաջիկայում մեղադրանք առաջադրեն ու կալանավորեն»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее