«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղցկեղից մահացածների թվով Հայաստանը զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը։ Յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով քաղցկեղից ՀՀ-ում մահանում է տարեկան 229 մարդ։ 2-րդ տեղում Զիմբաբվեն է, այնուհետեւ Հունգարիան:
Հրապարակված վարկանիշային աղյուսակը կազմված է առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների հիման վրա։ Քաղցկեղից մահացածների մեծ թիվ արձանագրվում է նաեւ եվրոպական մի շարք երկրներում, ԱՄՆ–ում եւ այլուր։ Վարկանիշային աղյուսակը ցույց է տալիս, քաղցկեղի տարածվածությունը ոչ մի կապ չունի երկրի զարգացածության, կամ կլիմայի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում