▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քաղաքում»-ի Մխոյի ամուսնության անսպասելի առաջարկը իր 30-ամյակի օրը

bemel.am-ը գրում է. Հունվարի 9-ին, տեղեկություն ստացվեց այն մասին, որ Երևանի <<Ջոս>> լաունջ-սրճարանում անսպասելի <<կտրվել է>> <<Քաղաքում>> հ.ս.-ի Մխոյի դերակատար Հովհաննես Դավթյանի ականջը: Իսկ այժմ փորձենք ավելի հանգամանորեն ներկայացնել իրողությունը:

Հովհաննես Դավթյանը, ով հանդես եկավ իր 30-ամյակին նվիրված Stand up ժանրի ներկայացմամբ, բեմադրության վերջում անսպասելի ամուսնության առաջարկ արեց իր ընկերուհուն՝ Մառա Սարուխանյանին: Աղջկա համաձայնությունից հետո փոխանցվեց մատանին: Հավելենք, որ անակնալն այսքանով չվերջացավ, եղավ անսպասելին. Հովհաննեսը <<Բեմել>> ընկերության հետ համատեղ կազմակերպել էր գեղեցիկ անակնկալ և ժողովրդական խոսքի իմաստնությամբ, որ <<երկաթը տաք-տաք են ծեծում>>, բեմի վրա, հանդիսատեսի աչքի առաջ տեղի ունեցավ ԶԱԳՍ-ի արարողակակարգը, և օրենքով հաստատվեց միությունը:

Նշենք, որ այս միջոցառումը կազմակերպել է <<Բեմել>> ընկերության ստեղծագործ թիմը` ներդնելով մասնագիտական կարողություններն ու ստեղծագործ միտքը: Զույգին երջանկություն ենք մաղթում և հրապարակում նրանց առաջին լուսանկարները:

Այսպիսով՝ <<կտրվեց>> Հովհաննեսի ականջը…

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее