▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքաշինության պետական կոմիտեն շուրջ կես միլիոնի ոսկե մեդալ է գնել.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն Երեւանի ոսկերչական գործարան–1 «Գնոմոն» ԲԲԸ–ի հետ պայմանագիր է կնքել: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքի՝ «մեկ անձից կատարված գնումների» բաժնից:

Հրապարակված պայմանագրից պարզ է դառնում, որ «Մեկ անձից կատարվող գնումներ» ընթացակարգով Քաղաքաշինության պետական կոմիտեն ընկերությունից երեք ոսկե մեդալ է գնել, որոնց ընդհանուր արժեքը 490 հազար դրամ է:

Այսպես՝ «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալ ձեռք բերելու համար Քաղաքաշինության պետական կոմիտեն վճարել է 97 հազար դրամ:

«Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալ գնելու համար բյուջեից վճարվել է 131 հազար դրամ: Իսկ «Տրդատ ճարտարապետ» ոսկե մեդալ գնելու համար՝ 262 հազար ՀՀ դրամ:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее