Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման նպատակով ներդրված նոր համակարգին ու ընդգծել, որ մրցույթում շահող ընկերության հետ համատեղ պետք է շարունակել իրազեկման աշխատանքները և սահմանված պահանջների համաձայն կանոնակարգել դաշտը:
«2011 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվեց համապատասխան օրենքը, 2012-ին Կառավորության կողմից հաստատվեց կարգը և արդեն այս տարի քաղաքապետարանը օրենքին համապատասխան, հայտարարեց մրցույթ, որում շահող կազմակերպությունը հուլիսի 1-ից սկսել է իր աշխատանքները: Ի դեպ մրցույթով կազմակերպություն ներգրավելն ու պայմանագրի հիմնական պայմանները հաստատվել է Երևանի ավագանու կողմից: Հաշվի առնելով, որ կարգը նոր է և շատ քաղաքացիներ հնարավոր է դեռ տեղեկացված չեն, մենք առաջարկություն ներկայացրեցինք մասնավոր ընկերությանը, որպեսզի վարչական իրավախախտումները կիրառվեն սեպտեմբերի 1-ից:
Շահող կազմակերպությունը պատասխանատվություն է կրում կանայատեղիների սպասարկման և քաղաքացիներին պատշաճ ծառայություններ մատուցելու համար: Սակայն եթե ապօրինի գումար գանձողները շարունակելու են իրենց գործը, ինչը միայն մրցույթում շահած կազմակերպության դեպքում է համարվում օրինական, դա կարող է հարուցել մեր քաղաքացիների դժգոհությունները և այստեղ արդեն գործառույթը իրավապահ մարմիններինն է»,- քաղաքապետարանի լրատվական ծաառյության փոխանցմամբ նշելել է քաղաքապետը: