▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետը սպառնում է «գլուխ կտրել»»․ Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քաղաքապետը սպառնում է «գլուխ կտրել»Ատելության մթնոլո՞րտ: Չէէէէէ, դժվար, մեր քաղաքապետը միայն սեր է սփռում:

Այդպես էլ չենք հասկանում` ինչո՞ւ է այսօր առանձնակի և սովորականից ավել ջղաձիգ: Գուցե՞ նոստալգիա է: Հիշել է` ՀՀԿ-ի ժամանակ ինչպես էր զարմանալիորեն անխոչընդոտ փայլուն գործունեություն ծավալում հայտնի հեռուստաալիքում, որի պատկանելիությունը չարժի արդեն նշել, քանզի բոլորն են տեղյակ: Այսօր էլ հիշել է նախկին քաղաքային իշխանություններին: Անընդհատ մեջբերում հա մեջբերում է:

Ձեր մանիպուլատիվ պահվածքի դեմ իմունիտետ ենք ձևավորել, արդեն նշանակություն էլ չենք տալիս:

Մի բան էլ. կամաց գոռացեք, պրն. քաղաքապետ: Զուտ անվտանգության նկատառումներից ելնելով: Գուցե վարակակիր եք: Իսկ թքի միջոցով օդակաթիլային վիրուսը փոխանցվում է»:

 

 

Դիտեք նաև` Գլուխը կտրելու եմ այն մարդու, ով կոռուպցիայով է զբաղվելու. Հայկ Մարության

 Քանի արտակարգ դրություն է երկրում, սերը պահեք Ձեզ. Լեզվակռիվ ավագանու նիստում

Աղա ջան, բարկացա՞ծ ես. Թեհմինա Վարդանյանը՝ Հայկ Մարությանին

Եթե դիմացինը փռշտա ձեր վրա՝ դուք նույնպես կվարակվեք․ Հայկ Մարության

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее