pastinfo.am-ը գրում է, որ քաղաքապետարանը շենքի բակում հովանոց տեղադրելու համաձայնություն չի տվել, իսկ քաղաքապետը չի ցանկացել հարցը քննարկել նստացույցի մասնակիցների հետ:
Հիշեցնենք՝ երեկ քաղաքային տրանսպորտի պատասխանատու պաշտոնյաների հրաժարականի պահանջով նստացույց անող ակտիվիստները հովանոց տեղադրելու համար նամակով դիմել էին քաղաքապետին և այսօր պատրաստակամություն հայտնել այս հարցի շուրջ բանակցել անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Սակայն քաղաքապետարանիч հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը ակտիվիստներին քաղաքապետի՝ միայն գրավոր պատասխանն է փոխանցել, որով նրանց խնդրանքը մերժվել է:
Քաղաքապետարանը թույլ չի տվել խոտածածկույթի վրա հովանոց տեղադրել՝ բնապահպանական նկատառումներից ելնելով, իսկ հարակից փողոցում կամ մայթի վրա հովանոց տեղադրելն արգելվել է, քանի որ, ինչպես նշվել է գրավոր պատասխանում,դա կխանգարի երթևեկությանը և կխոչընդոտի մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը:
Մանրամասներն այստեղ: