«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած ակցիայի արդյունքում, երբ ակտիվիստները ներխուժել են շենք, նրանց դեմը փորձել են կտրել ինչպես ոստիկանները, այնպես էլ քաղաքապետարանի պաշտոնյաները։ Նրանց մեջ է եղել նաեւ աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը, ում ինքնազգացողությունը քաշքշուկից վատացել է։ Նրան տեղափոխել են Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոց։ Մենք տեղեկացանք, որ Մակարյանի սիրտը շտապ ստենտավորել են։ Այժմ վիճակը լավ է։ Սերգեյ Մակարյանն առանց այդ էլ սրտի հետ կապված խնդիր է ունեցել, նախկինում էլ է սիրտը ստենտավորված եղել, իսկ երեկվա միջադեպի հետեւանքով վիճակը կրկին սրվել է»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: