▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքականությունը մարդկանց դարձնում է միմյանց գզելու պատրաստ կատաղած շներ. Վարդան Պետրոսյան

 

«Որդին իշխանությունն է, իսկ ժողովուրդը` արհամարված մայր, ով սպասում է իր օրվա հացին» -Asekose.am«Բացարձակ արժեք» հաղորդման ընթացքում ասել է սիրված դերասան Վարդան Պետրոսյանը` նշելով, որ իրեն մտահոգում և տխրեցնում է քաղաքական գործիչների անտարբերությունն ու սիրո բացակայությունը սեփական ժողովրդի նկատմամբ: Նա գտնում է, որ դիվանագիտական ստախոսությունը պետք է խարսխված լինի պետական շահի, հայրենիքի, ազգի վրա, բայց Հայստանում չի տեսնու դա:
Նա խոնարհվում է, ռուսական մշակույթի առջև, բայց չի ընդունում «Եվրոպայի ժանդարմ» կոչմանն աչժանացած Ռուսաստանի քաղաքականությունը:
«Ես ինքս ինձ ճանաչում եմ որպես հզոր ազգի զավակ:Որտե՞ղ է դրսում տեր փնտրող փոքր, բայց հզոր ազգի արժանապատվությունը»,-ասում է դերասանըը, նշելով, որ հայ ժողովուրդն արտագաղթում է բարոյական սովի պատճառով:
«Քաղաքականյությունը մարդկանց դարձնում է միմյանց գզելու պատրաստ կատաղած շներ, իսկ արվեստը մարդու մեջ մարդուն է արթնացնում, -ասում է Վարդան Պետրոսյանը:
Նա հասարակական շարժումները համարում է անհրաժեշտ պայքար և ապշում է, թե ինչպես «Փակ Շուկան» չվերանորոգվեց որպես մշակութային հուշարձան:
Մեր հասարակության հոգեվերանորոգման, հումորի` վերքեր սպիացնելու զորության, «Երկուշաբթի» -ների առեղծվածի, և աշխարհում ամեն բան արժևորով միակ բացարձակ արժեի մասին մեր զրույցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ далее